Հնդկաստանը Agni-P հրթիռ է փորձարկել, որը կարող է միջուկային մարտագլխիկ կրել. Интерфакс

Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է նոր ցամաքային միջին հեռահարության բալիստիկ Agni Prime (Agni-P) հրթիռի հաջող փորձարկման մասին, որը կարող է միջուկային մարտագլխիկ կրել։ Այս մասին գրում է Интерфакс-ը:
 

Հոկտեմբերի 21-ին Բենգալյան ծոցի հնդկական Աբդուլ Կալամ կղզու փորձադաշտից արձակվել է 2000 կմ հեռահարության հրթիռ։
 

«Փորձարկման ընթացքում բոլոր առաջադրանքները կատարվել են մեծ ճշգրտությամբ»,- նշել են զինվորականները։
 

Սա երկաստիճան պինդ հրթիռի երրորդ արձակումն է։ Առաջինն անցկացվել է 2021 թվականի հունիսին, երկրորդը՝ դեկտեմբերին։ Հրթիռը մշակվել է Agni-II բալիստիկ հրթիռի հիման վրա, սակայն ունի ավելի կատարելագործված ուղղորդման համակարգ, բարձր ճշգրտություն։

 

Agni-P հրթիռը պետք է փոխարինի Agni-I և Agni-II հրթիռներին։
 

Հնդկաստանը ներկայումս ունի Agni-I բալիստիկ հրթիռներ՝ 750 կմ հեռահարությամբ, Ագնի-II՝ 2 հազար կմ,  Agni-III և Agni-IV 4-4,5 հազար կմ, և Agni-V՝ 5 հազար կմ հեռահարությամբ: Դրանք բոլորն ունակ են միջուկային մարտագլխիկ կրելու։

Քաղաքականություն

Պատահարներ