ԱՄՆ-ում գազը վաճառում են մեզանից երեք-չորս անգամ էժան. Մակրոնը քննադատել է ԱՄՆ-ին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը քննադատել է ԱՄՆ իշխանություններին գազի գնի սահմանման հարցում երկակի ստանդարտների համար։

Նրա խոսքով՝ ԱՄՆ շուկայում էներգիայի արժեքը շատ ավելի էժան է, քան Եվրոպայում։ Այս մասին գրում է Kp. ru-ն:
 

«Կա ընտրություն, որը կատարել է ամերիկյան տնտեսությունը, դա գրավիչ ընտրություն է, որը ես հարգում եմ, բայց այն երկակի ստանդարտներ է ստեղծում. երբ ամերիկյան էներգակիրները շատ ավելի էժան են, քան մերը, քանի որ ԱՄՆ-ն էներգիա արտադրող երկիր է։ Եվ նրանք իրենց մոտ գազ են վաճառում մեզանից երեք-չորս անգամ ավելի էժան»,- ասել է Մակրոնը Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովին հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ իր ելույթի ժամանակ։

 

Քաղաքական գործիչը նաեւ հավելել է, որ նախատեսում է այս հարցը քննարկել այս տարվա դեկտեմբերին ԱՄՆ կատարած այցի ժամանակ։

Քաղաքականություն

Պատահարներ