ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մանրամասներ` Ինդոնեզիայի մայրաքաղաքում Մեծ մզկիթում բռնկված հրդեհի վերաբերյալ

 Ինչպես արդեն հայտնել էինք, Ջակարտայում հրդեհի հետևանքով փլուզվել է իսլամական կենտրոնի Մեծ մզկիթի գմբեթը,  ինչը մեծ խուճապ է առաջացրել բնակիչների շրջանում:

 

Հրդեհը բռնկվել է այն ժամանակ, երբ մզկիթի տանիքը վերանորոգող բանվորներն աշխատել են էլեկտրական գործիքներով։

«Ուժեղ քամու պատճառով կայծերն ընկել են դյուրավառ նյութերի վրա, և կրակն արագ տարածվել է», –  ասել է մզկիթի ներկայացուցիչը։ Նշվում է, որ դեռ հայտնի չէ միջադեպի հետևանքով տուժածներ կան, թե ոչ, բայց կրակը դեռ չի մարվել։


Միջազգային լրատվականները հաղորդում են, որ հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված են անվտանգության տասնյակ աշխատակիցներ։

Քաղաքականություն

Պատահարներ