ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Կբացառվի՞ թուրքերին և ադբրեջանցիներին քաղաքացիություն տրամադրելը». Քերոբյանը պատասխանում է

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, ի թիվս այլ հարցերի, անդրադարձավ նաև ՀՀ-ում 150․000 դոլարի ներդրման դիմաց պարզեցված կարգով քաղաքացիություն ստանալու կառավարության առաջարկած նախագծին:

 

Նա նշեց, որ օտարերկրյա ներդրումները միշտ խրախուսված են Հայաստանում, մասնավոր անձանց կողմից արված ներդրումները նույնքան խրախուսված են, որքան մեծ ընկերությունների կողմից արվածները։ 

 

Հարցին՝ մտավախություն չկա՞, որ թուրքերը և ադրբեջանցիները նույնպես ներդրումներ կկատարեն և կդառնան ՀՀ քաղաքացիներ, Քերոբյանը ասաց․

 

«Խոսքը չի գնում նրա մասին, թե ով դիմի՝ կստանա քաղաքացիություն, անհրաժեշտ ընթացակարգերը թե՛ ոստիկանությանն և թե՛ ԱԱԾ –ի կողմից կատարվելու են, այդ հարցերը այդ մակարդակում կչեզոքացվեն։ Չենք ունենա մի այնպիսի իրավիճակ, երբ կունենանք չափից շատ երկքաղաքացի թուրքեր»։

 

Մանրամասները` տեսանյութում:

 

 

Քաղաքականություն

Պատահարներ