Վլադիմիր Վարդանյանը՝ Արսեն Թորոսյանի կողմից Թուրքիային ցավակցելու մասին

 ԱԺ «Քաղաքացիական պամանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը` պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք  ավելորդ մարդասիրական քայլ չէ՞ր արդյոք  իշխող խմբակցության պատգամավոր  Արսեն Թորոսյանի ցավակցական գրառումը Թուրքիային, որտեղ նշված էր, որ տարածաշրջանի ժողովուրդները սգում են ծանր կորուստը, Վլադիմիր Վարդանյանը ասաց․

 

«Մարդը իրավունք ունի արտահայտել իր դիրքորոշումը, մարդասիրությունը երբեք ավելորդ չի լինում, դա քրիստոնեական արժեքների մաս է կազմում։ Շատ դեպքեր են լինում, որոնց պետք է արձագանքնել։ Մնացած հարցերով դիմեք Արսեն Թորոսյանին, որովհետև դա իր անձնական կարծիքն է եղել»։

 

Հիշեցնենք, որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը թվիթերյան գրառում էր արել` գրելով.

 

 «Անկեղծորեն ցավակցում եմ մեր հարևանին՝ Բարթընում հանքափորների մահվան կապակցությամբ։ Տարածաշրջանի ժողովուրդները սգում են այս ծանր կորուստը»։ 

 

Հիշեցնենք, որ Թուրքիային ցավակցել էր նաև ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ինչին ի պատասխան Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն և երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհակալություն էին հայտնել։

Քաղաքականություն

Պատահարներ