Հասարակություն
Ոստիկանությունը` Էդգար Ղազարյանին ծեծի ենթարկելու դեպքի մասին
Էդգար Ղազարյանին ծեծի ենթարկելու դեպքի հանգամանքները պարզվում են։ Հայտնում են ՀՀ ոստիկանությունից։
ՀՀ ոստիկանությունից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին, որ ժամը 11:45-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ շտապ օգնության խումբը Եղբայրության փողոցից մարմնական վնասվացքներով իրենց մոտ է տեղափոխվել Էդգար Ղ․-ն։
«Մեկնել է օպերատիվ խումբ։ Հանգամանքները պարզվում են։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել է նախաքննական մարմին»,- հայտնեցին ՀՀ ոստիկանությունից։
Ավելի վաղ ԵՊՀ դասախոս Մենուա Սողոմոնյանը հայտնել էր, որ անհայտ մարդիկ, որոնց Էդգար Ղազարյանը չի ճանաչում, հարձակվել են նրա վրա, բռունցքներով, ոտքերով հարվածներ հասցրել, ծեծել ու հեռացել: Շտապօգնությունն Էդգարին տեղափոխել է Էրեբունի ԲԿ:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը խոչընդոտում է որոնողական աշխատանքների իրականացմանը. ՊՆ
Ըստ ԵՄ-ի` ո՞ր ժամանակահատվածի քարտեզներով պետք է իրականացվի սահմանազատումը. Տոյվո Կլաարի հարցազրույցը
21+ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Աշխարհը պետք է իմանա Ադրբեջանի ռազմական հանցագործությունների մասին
Ցեղասպանության մասին անիմացիոն ֆիլմն առաջադրվել է Օսկարի
Ավելին Հասարակություն բաժնից
Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը
5.0