Հասարակություն

Փաստաբանների պալատը՝ ձերբակալված փաստաբան Էրիկ Ալեքսանյանի մասին

Փաստաբանների պալատը՝ ձերբակալված փաստաբան Էրիկ Ալեքսանյանի մասին

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանի նկատմամբ քրեական վարույթի իրավական ընթացքը կգտնվի Փաստաբանների պալատի ուշադրության կենտրոնում։ Այս մասին նշվում է Փաստաբանների պալատի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ․
 

«Հարգելի գործընկերներ, Փաստաբանների պալատը տեղեկացվել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանի ձերբակալության մասին, որի կապակցությամբ Պալատի նախագահը այցելել է փաստաբանին:
 

 Էրիկ Ալեքսանյանի հետ քննարկվել է պաշտպանության կազմակերպմանն առնչվող հարցեր, վերջինս հայտնել է, որ այն կիրականացվի իր կողմից ընտրված փաստաբանների միջոցով:
 

Նկատի ունենալով, որ առաջադրված մեղադրանքն առնչվում է Էրիկ Ալեքսանյանի մասնագիտական գործունեությանը՝ քրեական վարույթի իրավական ընթացքը կգտնվի Փաստաբանների պալատի ուշադրության կենտրոնում:
 

Հարգանքով՝
 

Փաստաբանների պալատի մամուլի ծառայություն»:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250