ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուսաստան, թե Արևմուտք. ի՞նչ է ասում Բաբայանը
Արցախի պատվիրակությունն ԱԺ-ում է: Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանն էլ պատասխանել է լրագրողների հարցերին: Մասնավորապես լրագրողի դիտարկմանը, թե երեկ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հայտարարություններ արեց Ռուսաստանի վերաբերյալ, կարծես Պուտինին մեղադրեց, այսօր էլ արդեն Պուտինը պատասխանեց Մակրոնին: Դուք ինչ կասեք,Ռուսաստան արևմուտք այս հակամարտությունը ինչով կավարտվի՝ Բաբայանը պատասխանեց, որ ապուշ է այն մարդն, ով հակառուսական հայացքներ ունի, այն դեպքում երբ 3 մլն հայ բնակվում է Ռուսաստանում և ապուշ է այն մարդն ով հակաարևմտամետ է, անի որ 2 մլն հայ էլ կա ԱՄն-ում: Ըստ բաբայանի, հիմար կգտնվենք մենք, եթե չգիտակցենք, որ շնորհիվ մեր Սփյուռքի, մենք կարող ենք լավ հարաբերություններ ունենալ բոլորի հետ: