SpaceX-ը այլևս չի կարող վճարել Ուկրաինայում կարևոր արբանյակային ծառայությունների համար. ընկերությունը դիմել է Պենտագոնին. CNN

SpaceX ընկերությունը Պենտագոնին հայտնել է, որ այլևս չի կարող վճարել Ուկրաինայում կարևոր արբանյակային ծառայությունների համար և խնդրում է վճարել հաշիվը, հայտնում է CNN-ը:

 

 SpaceX-ը նախազգուշացրել է, որ Ուկրաինայում գործունեությունը շարունակելու համար Starlink-ին պետք է ամսական տասնյակ միլիոնավոր դոլարներ հատկացնել։ Այս մասին ընկերությունը գրել է անցյալ ամիս Պենտագոնին ուղղված նամակում և խնդրել իր վրա վերցնել ֆինանսավորումը։

 

Ընկերության հաշվարկներով այն կարժենա ավելի քան 120 մլն դոլար մինչև տարեվերջ և մոտ 400 մլն դոլար հաջորդ տարվա ընթացքում։ Մինչ այժմ Ուկրաինային նվիրաբերվել է մոտ 20 000 Starlink արբանյակ: Մասկը անցած շաբաթ թվիթերում գրել էր, որ «գործողությունը SpaceX-ի վրա արժեցել է 80 միլիոն դոլար, իսկ մինչև տարեվերջ կգերազանցի 100 միլիոն դոլարը»:

 

 SpaceX-ի փաստաթղթերում, որոնք ուղարկվել են Պենտագոն, CNN-ը գտել է նաև նախկինում չհրապարակված ուղղակի հարցումը, որը հուլիսին ուկրաինական բանակի հրամանատար գեներալ Վալերի Զալուժնին արել էր Մասկին՝ մոտ 8000 այլ Starlink տերմինալների համար: Նշվում է, որ հեռուստաալիքի տվյալներով՝ ամեն ամիս ոչնչացվում է մոտ 500 տերմինալ։

Քաղաքականություն

Պատահարներ