Հասարակություն

Պորտուգալիան Ուկրաինային ռուսական արտադրության ուղղաթիռներ կհատկացնի

Պորտուգալիան Ուկրաինային ռուսական արտադրության ուղղաթիռներ կհատկացնի

Պորտուգալիայի կառավարությունը որոշում է կայացրել Ուկրաինային ուղարկել 6 հրշեջ ուղղաթիռ, որոնք մշակվել են «Կամով» կոնստրուկտորական բյուրոյի կողմից, գրում է ТАССը:

 

Նման հայտարարության հանդես է եկել Պորտուգալիայի պաշտպանության նախարար Ելենա Կարեյրասը։ 

 

«Ուկրաինայի խնդրանքով և (Պորտուգալիայի) ՆԳՆ-ի հետ միասին մենք Ուկրաինային կտրամադրենք «Կամով» ուղղաթիռների մեր պարկը, որը ներկայիս սցենարով, Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցներով մենք այլևս չենք կարող շահագործել: Իրականում դրանք չունեն թռիչքային պիտանիության վկայականներ, և մենք նույնիսկ չենք կարող դրանք վերանորոգել»,- գերատեսչության ղեկավարի խոսքերն է մեջբերում Diario de noticias-ը։

 

Ինչպես հավելել է նախարարը, «վեց ուղղաթիռ վերանորոգման կարիք ունի, որոնցից մեկը ենթակա չէ շահագործման»։ Միաժամանակ նա վստահեցրել է, որ ուկրաինական կողմը գիտի, թե ինչ վիճակում են մեքենաները։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250