ՆԱՏՕ-ն Ռուսաստանից 600 մղոն հեռավորության վրա միջուկային զորավարժություն կանցկացնի

ՆԱՏՕ-ն իր ռազմավարական միջուկային զորավարժությունները կանցկացնի Ռուսաստանից 600 մղոն հեռավորության վրա և չի նախատեսում իրական զինամթերք օգտագործել, ասել է Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին, գրում է РИА Новости-ն։
 

«ՆԱՏՕ-ի մոտ14 երկրներ կմասնակցեն այս զորավարժություններին, որոնք տեղի կունենան Ռուսաստանից 600 մղոն հեռավորության վրա»,- ասել է Քիրբին։ Նրա խոսքով՝ զորավարժությունները «ծրագրված են եղել» Ուկրաինայում հակամարտության բռնկումից շատ առաջ։ «Այս զորավարժությունները կապված չեն իրական աշխարհի որևէ իրադարձությունների կամ Ռուսաստանի արածի հետ»: Նրա խոսքով՝ զորավարժություններին կներգրավվեն կործանիչներ, սակայն «դրանք մարտական ​​զինամթերք չեն կրի»։
 

Երեքշաբթի ավելի վաղ հայտնի դարձավ, որ հաջորդ շաբաթ ՆԱՏՕ-ն կանցկացնի վաղուց պլանավորված Steadfast Noon զսպման զորավարժությունները։ Ինչպես ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, դրանք «սովորական ամենամյա զորավարժություններ են, որոնք ուղղված են անվտանգ, արդյունավետ զսպման ապահովմանը»։ Պատասխանելով այն հարցին, թե արդյոք ՆԱՏՕ-ի երկրները քննարկել են նման զորավարժությունները չեղարկելու հնարավորությունը ստեղծված միջազգային լարված իրավիճակում, գլխավոր քարտուղարը վստահեցրել է, որ նման զորավարժությունները, ընդհակառակը, կանխում են էսկալացիան, և դրանց չեղարկումը վատ ազդանշան կլինի։

Քաղաքականություն

Պատահարներ