Հասարակություն

Իսպանիան Ուկրաինային կփոխանցի Hawk հակաօդային պաշտպանության համակարգեր. Ստոլտենբերգ

Իսպանիան Ուկրաինային կփոխանցի Hawk հակաօդային պաշտպանության համակարգեր. Ստոլտենբերգ

Իսպանիայի իշխանությունները մտադիր են Ուկրաինային փոխանցել իրենց չորս հակաօդային պաշտպանության Hawk համակարգերը։ Հոկտեմբերի 13-ին նման հայտարարություն է արել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը դաշինքի պաշտպանության նախարարների հանդիպումից հետո կայացած ճեպազրույցում։
 

«Ես ողջունում եմ Իսպանիայի հայտարարությունը չորս Hawk արձակման կայան ուղարկելու մասին՝ Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը ուժեղացնելու համար»,- ասել է նա։
 

Այս օգնությունը կլինի ի լրումն հրետանու, հակաօդային պաշտպանության և զրահատեխնիկայի, որոնք ՆԱՏՕ-ի անդամներն արդեն ուղարկել են Կիև վերջին շաբաթներին։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250