Ղրիմի կամրջին պայթյունի հետևանքով զոհված վարորդը նախնական վարկածով կասկածյալ չի համարվում. РИА Новости

Ղրիմի կամրջի վրա պայթած բեռնատարի վարորդը նախնական տեղեկություններով գործով կասկածյալ չի համարվում։ Այս մասին այսօր հայտնել է РИА Новости-ն՝ հղում անելով սեփական աղբյուրներին։
 

Իրավապահ մարմինները չեն բացառում, որ բեռնատարի վարորդը կարող էր ոչինչ չիմանալ սպասվող հարձակման մասին։
 

«Տղամարդը, ով վարում էր բեռնատարը, նախկինում իրավապահ մարմինների կողմից չի կասկածվել ահաբեկչական գործողության մեջ ներգրավվածության մեջ։ Հավանաբար ինքն էլ չի իմացել, որ հանցավոր պատվեր է կատարում»,- գործակալությանը ասել է զրուցակիցը։
 

Ավելի վաղ Ղրիմի կամրջի վրա պայթած բեռնատարի վարորդի ընտանիքը հայտնել էր, որ տեղյակ է ողբերգության մասին։ Վարորդի դուստրը KP.RU-ին ասել է, որ չի հավատում հոր մեղքին։ Նշենք, որ խոսքը ադրբեջանական ծագում ունեցող, 51-ամյա Մախիր Յուսուբովի մասին է:
 

Ահաբեկչությունը Ղրիմի կամրջի վրա կատարվել է հոկտեմբերի 8-ին։ ՌԴ Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը հայտնել է, որ Ղրիմի կամրջի վրա պայթյունի մասնակից 12 անձի ինքնությունը պարզվել է։ Հետաքննության տվյալներով՝ դրանք բոլորն ուղղակիորեն կապված են ահաբեկչության կատարման հետ։

Քաղաքականություն

Պատահարներ