Թբիլիսին առնչություն չունի Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած ահաբեկչության հետ. Վրաստանի ՆԳՆ

Վրաստանի ներքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Դարախվելիձեն հայտարարել է, որ Վրաստանը կապ չունի Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած ահաբեկչության հետ, գրում է Интерфакс-ը:
 

«Վրաստանը ոչ մի առնչություն չունի նշված հարցի հետ: Վրաստանում մաքսային հսկողություն են անցնում ինչպես տարանցիկ, այնպես էլ ոչ տարանցիկ բեռները: Նման կասկածելի փաստ չի արձանագրվել»,- լրագրողներին ասել է Դարախվելիձեն։
 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանի անվտանգության ուժերը ձերբակալել են Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած ահաբեկչությանը մասնակցած մի խումբ անձանց։ Հաղորդվել է, որ Վրաստանի տարածքով պայթուցիկով բեռնատար է անցել։
 

Քննչական կոմիտեն հայտնել է, որ Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած ահաբեկչության հետաքննության շրջանակներում պարզվել է այս հանցագործության մեջ կասկածվող 12 անձի ինքնությունը։

Քաղաքականություն

Պատահարներ