Մոսկվայի տարածաշրջանում կանխվել է ահաբեկչական գործողություն. ՌԴ ԱԴԾ

 Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել է, որ Մոսկվայի տարածաշրջանում կանխել է ահաբեկչական գործողությունները: Հաղորդագրության մեջ նշվում է, որ ահաբեկչությունը պատրաստում էին ուկրաինական հատուկ ծառայությունները:

 

Ձերբակալվել է 1972 թվականին ծնված Ուկրաինայի քաղաքացի, որը Ուկրաինայի անվտանգության ծառայության հանձնարարությամբ մեքենայում պատրաստված թաքստոցում Կիևից Ռուսաստան է տեղափոխել Իգլա շարժական զենիթահրթիռային համալիրներ,-ասված է  հաղորդագրության մեջ:

 

Նրա մոտից առգրավել են նաև գաջեթներ, որոնք հաստատում են Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակիցների հետ շփումները:

 

Քրեական գործը հարուցվել է կազմակերպված խմբի կողմից ապօրինի զենք ձեռք բերելու եւ պահելու մասին հոդվածով: 

Քաղաքականություն

Պատահարներ