Հասարակություն
Մանրամասներ՝ Փաշինյան - Հարությունյան հանդիպումից
Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը որոշ մանրամասներ է հայտնել Արայիկ Հարությունյանի՝ Երևան կատարած այցի մասին:
Նա նշել է, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 12-ին հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որի ընթացքում քննարկվել է ստեղծված իրավիճակը։
Անդրադառնալով «Արցախպրես»-ի հարցին, թե ինչու Արցախի պատվիրակությունը ևս չի մասնակցել հանդիպմանը, Ավանեսյանը տեղեկացրել է, որ Երևանում գտնվող Արցախի պատվիրակության անդամները նախապես հայտարարված օրակարգի շրջանակներում առաջիկայում ՀՀ քաղաքական պատասխանատուների հետ կշարունակեն հանդիպումները։
«Արդյունքների վերաբերյալ հանրությանը կտրվի պատշաճ տեղեկատվություն»,-հավելել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Ով է Ղրիմի կամրջի վրա պայթուցիկ տեղափոխած հայ տղամարդը. մանրամասներ. Mk. ru
Ականապայթյունային վիրավորման հետևանքով զոհվել է զինծառայող, մայոր Սարիբեկ Գուրգենի Եղոյանը. ՀՀ ՊՆ
Գեորգի Կուտոյանի և Հայկ Հարությունյանի ինքնասպանությունների գործերով քննությունները վերսկսվել են․ «Ժողովուրդ»
Իմ առջև պահանջ էր դրվել չքննադատել ադրբեջանական զինված ծառայողների ներկայությունը. Արման Թաթոյանը աղմկահարույց մանրամասներ է ներկայացնում
Ավելին Հասարակություն բաժնից
Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը
5.0