Հասարակություն

«Լսել էին, որ ճանապարհ ենք փակելու, հանկարծ որոշեցին հորս մարզպետարան կանչել». անհետ կորածի եղբայր

«Լսել էին, որ ճանապարհ ենք փակելու, հանկարծ որոշեցին հորս մարզպետարան կանչել». անհետ կորածի եղբայր

 Ինչի ենք մենք ճանապարհ փակել, հիմա զինկոմիսարիատի անձնակազմը պետք է այստեղ լիներ, ոչ թե ոստիկանները: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 12-ին, Արմավիրի մարզի Լուսագյուղ գյուղ մտնող ճանապարհին բողոքի ակցիայի ժամանակ նշեց անհետ կորած ժամկետային զինծառայող Վահե Թորոսյանի եղբայրը:

 

«Լսել էին, որ այսօր ճանապարհ ենք փակելու, հորս մարզպետարան են կանչել: Հիմա հարց՝ ինչի՞ համար հենց այսօր են կանչել, ուր էին մինչեւ էսօր, այս մեկ ամսում չկային: Ինձ իրենք ընդհանրապես չեն հետաքրքրքում, ինձ իմ ախպերն ա հետաքրքրում: Ինչքա՞ն սպասենք»,-ասաց նա:

Վահե Թորոսյանի պապն էլ նշեց. «Մեկ ամիս է արդեն, ոչ մի պատասխան չունենք: Ոչ մի բան չեն անում: Հստակ կոորդինատներով գիտեն՝ մեր երեխեն որտեղ է, ինչու չեն գնում բերեն: մենք ունենք հետախույզներ, ունենք բանակ, ո՞ւր են չկան: Ճիշտն էն կլինի, որ ոչ մեկը չգնա ծառայության»:

Անհետ կորած զինծառայողի հարազատները հայտարարեցին, որ մինչեւ գիշեր փակ են պահելու ճանապարհը. «Մինչեւ էս հարցին լուծում չտան, մենք ճանապարհ չենք բացելու»:

 

Ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 14-ից անհետ կորած ժամկետային զինծառայող Վահե Թորոսյանի հարազատները փակել են Արմավիրի մարզի Լուսագյուղ գյուղ մտնող ճանապարհը:

Նրանք դեռ հոկտեմբերի 10-ին բողոքի ակցիա էին կազմակերպել ՊՆ շենքի մոտ: Հարազատները նշում են, որ Վահե Թորոսյանը վերջին անգամ կապ է հաստատել սեպտեմբերի 14-ին, նա հստակ նկարագրել է, թե որտեղ է գտնվում, բայց ՀՀ իշխանությունները ոչինչ չեն անում իրենց տղային այտեղից հանելու համար, ասում են, որ այդ տարածքը Ադրբեջանի վերահսկողության տակ է:

 

«Սեպտեմբերի 16-ից ադրբեջանական կողմը թույլ չի տալիս մտնել իրենց կողմից վերահսկվող տարածք՝ Սյունիքի Հանդ գյուղի վերեւի հատված: Երեխեն զանգել է սեպտեմբերի 15-ին, իր ընկերոջը բացատրել է, թե որ ձորակում է: Բայց մերոնք ոչ մի քայլ չեն ձեռնարկում: Մենակ աշխատում է զորամասի հրամանատարական կազմը: Մեր մարդիկ ուզում են մտնել տարածք, բայց Ադրբեջանը թույլ չի տալիս»,-ասել էր հարազատներից մեկը:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250