Հասարակություն

Լեհաստանում սկսել են ստուգել երկրի 62 000 ռմբապաստարանները ուկրաինական իրադարձությունների ֆոնին

Լեհաստանում սկսել են ստուգել երկրի 62 000 ռմբապաստարանները ուկրաինական իրադարձությունների ֆոնին

Լեհաստանում բնակչության անվտանգության համար պատասխանատու ստորաբաժանումները գույքագրում են երկրում գտնվող ավելի քան 60 հազար ռմբապաստարաններ: Այս մասին, Kp.ru-ի փոխանցմամբ, հայտարարել է ՆԳ փոխնախարար Մաչեյ Վոնսիկը։ Նրա խոսքով՝ դրանք պլանային իրադարձություններ են, եւ այս պահին Լեհաստանին ոչինչ չի սպառնում։
 

«Հիմա պետական ​​հրշեջ ծառայությունը խնդիր ունի, հաշվի առնելով բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության ստանդարտ խնդիրները, պարզել, թե ինչ վիճակում են դրանք և արդյո՞ք անհրաժեշտության դեպքում պիտանի են օգտագործման համար»,- ասել է Վոնսիկը։
 

Ամփոփելով գույքագրումը` փոխնախարարը հաստատել է, որ Լեհաստանում կա 62 հազար ռմբապաստարան, որոնք պատրաստ են արտակարգ իրավիճակների դեպքում օգտագործվել։
 

Միևնույն ժամանակ, նա վստահեցրել է, որ կյանքը Լեհաստանում անվտանգ է, և երկրին ոչինչ չի սպառնում:

 

Ռմբապաստարանների վիճակի քննարկումը լեհ հասարակության մեջ սկսվեց ուկրաինական իրադարձությունների համատեքստում։ Այսօր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Ուկրաինայի ենթակառուցվածքներին զանգվածային հարված հասցնելու մասին։ ՌԴ ղեկավարի խոսքով՝ դրանք պատասխան միջոցներ են Ղրիմի կամրջի վրա կատարված ահաբեկչությանը, որը համարժեք է Ռուսաստանի դեմ ագրեսիային։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250