ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես է 24-ամյա աղջիկը Մարիուպոլում ահաբեկչություն նախապատրաստել
Մարիուպոլի անվտանգության ուժերը ձերբակալել են մի աղջկա, ով փորձել է ահաբեկչություն իրականացնել հանրապետության՝ Ռուսաստանի Դաշնությանը միանալու հանրաքվեի օրը, ՌԻԱ Նովոստիին հայտնել են քաղաքային ոստիկանության բաժնից։
Ձերբակալվածը 1998 թվականին ծնված Իրինա Նավալնայան է։
Նշվում է, որ հարձակումը հնարավոր է եղել կանխել տաքսու վարորդի ցուցմունքի շնորհիվ, ով տեսել է, թե ինչպես է աղջիկը հեծանիվով կասկածելի փաթեթ գցում և այդ մասին հայտնել իրավապահ մարմիններին։
Մանրամասները՝ տեսանյութում․