ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գյուղացիները չեն կարող իմ սուտը ցույց տալ, ես իմ բոլոր ասածներն արել եմ. Քերոբյան

 Գյուղացիները չեն կարող իմ սուտը ցույց տալ, բոլոր ասածներս արել եմ: Այս մասին ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը` արմավիրցիների հետ հանդիպման ավարտից հետո:

 

Հիշեցնենք, որ այսօր  կառավարության գլխավոր մասնաշենքի մոտ 2 ժամից ավելի է  բողոքի ակցիա են անում Արմավիրի մարզի խաղողագործները:

Նրանք պնդում են, որ սովորականի նման խաղողը մշակել են, բայց արդեն հոկտեմբերն է մոտենում, բայց իրենց հստակ չեն ասում՝ որտեղ պիտի մթերեն, որքանով պիտի մթերեն։ Նրանց բարկացրել է, որ առաջարկվող մթերումը մեկ կգ-ի համար100 դրամ է, այն ինչ խաղողի ինքնարժեքն իրենց վրա նստում է 120 դրամ: 

 

Նախարարը ընդունեց նրանց և հանդիպում տեղի ունեցավ:

Քաղաքականություն