ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լարսում սահմանը հատել փորձող ռուսաստանցիներին թույլ են տվել ոտքով անցնել
Հյուսիսային Օսիայում՝ Վրաստանի հետ սահմանին մոտ 3500 հազար ավտոմեքենա է կուտակվել: Այս մասին հայտնում է շրջանի ղեկավարի և կառավարության մամուլի ծառայությունը։
«Եվս 800 մեքենա սպասում է անցնելու Կաբարդինո-Բալկարիայի և Ինգուշեթիայի Հանրապետության սահմաններին»,- ասված է հաղորդագրության մեջ։ Ռուսաստան-Վրաստան սահմանը հատել փորձող ռուսաստանցիներին թույլ են տվել ոտքով անցնել Լարսի անցակետը։ Ընդ որում, պաշտոնապես, Լարսի անցակետը նախատեսված չէ ոտքով սահմանը հատելու համար: Դա արվել է հսկայական խցանումները կրճատելու համար։ Այժմ անցակետում նոր հերթ է գոյանում, նրանցից, ովքեր ցանկանում են սահմանը հատել առանց մեքենայի: Նախ և առաջ քայլելով անցումը բաց է կանանց և երեխաների համար։