Պուտինը ժամանել է Սամարղանդ. նախատեսվում են հանդիպումներ նաև Էրդողանի և Ալիևի հետ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր ժամանել է Սամարղանդ, որտեղ սեպտեմբերի 15-16-ը երեք տարվա ընթացքում առաջին անգամ անձամբ կմասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Պուտինը կհանդիպի օտարերկրյա առաջնորդների հետ երկկողմ և բազմակողմ ձևաչափերով, նա կշփվի Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի, Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովի, Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևի, Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի, Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի և Չինաստանի ղեկավար Սի Ծինփինի հետ։ Բացի այդ, սեպտեմբերի 15-ին պետությունների ղեկավարների մասնակցությամբ կանցկացվի Ռուսաստան-Մոնղոլիա-Չինաստան եռակողմ գագաթնաժողովը։
Սեպտեմբերի 16-ին ՌԴ նախագահը երկկողմ հանդիպումներ կունենա Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Բոլոր միջոցառումների ավարտից հետո նախատեսվում է Պուտինի շփումը ռուսական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ։
2001 թվականին հիմնադրված Շանհայի համագործակցության կազմակերպության ներկայիս անդամներն են Հնդկաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Չինաստանը, Պակիստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը։ Դիտորդ երկրներն են Աֆղանստանը, Բելառուսը, Իրանը և Մոնղոլիան:
Հավելենք, որ ստեղծված իրավիճակով պայմանավորված Հայաստանի Հանրապետության վարչապետը չի մասնակցելու Սամարղանդում կայանալիք Շանհայի համագործակցության կազմակերպության նիստին:
Նմանատիպ հոդվածներ
Պաշտպանության նախարարությունը նոր հայտարարություն տարածեց
Ժամը 11:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին էական միջադեպեր չեն արձանագրվել, հայտնում են Պաշտպանության նախարարությո...
Սահմանը կփակվի՞. Պեսկովը՝ զորահավաքի մասին
Քաղաքացիների կատեգորիաները, որոնց տարկետման իրավունք է տրվում, որոշվում են ՌԴ կառավարության կողմից։ Դա հնարավորինս կարճ...
Ադրբեջանական ու թուրքական քաղաքացիական օդանավերն այսօրվանից չեն մտնում Հայաստանի երկինք. «Հետք»
այաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի ֆոնին թշնամի երկրի ազգային ավիափոխադրող «AZAL»-ի օդանավերը, որոնք...
Հռոմի պապն ասել է, թե ինչպես է թուլացել լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանին
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում վերջին օրերին սրված իրավիճակը լուծվել է Ռ...