Չավուշօղլուն՝ Հայաստանի հետ հարաբերությունների, Զանգեզուրի միջանցքի մասին
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Haber Global-ին տված հարցազրույցում նշել է, որ Թուրքիայի և Հայաստանի ներկայացուցիչներն արդեն 4 հանդիպում են անցկացրել։ Նա ասել է, որ հիմնական նպատակը հարաբերություններ կառուցելն է։
«Ադրբեջանի հաղթանակից հետո մենք աջակցում ենք Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու փորձերին։Հանդիպումներ են տեղի ունենում, քայլեր են արվում՝ ուղիղ չվերթների, օդային տարածքի բացման հարցերով», - նշել է նա։
Ըստ թուրք նախարարի՝ Հարավային Կովկասում խաղաղություն կարելի է ձեռք բերել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմամբ։
«Ադրբեջանը մի շարք առաջարկներ արեց, Հայաստանը երկար ժամանակ չէր արձագանքում այդ առաջարկներին։ Կայացել են մի շարք հանդիպումներ, ստեղծվել է սահմանային հանձնաժողով։ Կա նաեւ Զանգեզուրի միջանցքը, որի հիշատակումը նյարդայնացնում է Հայաստանին։ Բայց սա այն եռակողմ պայմանագրերում է, որ ստորագրել է Հայաստանը»,- ասել է նա։
Նմանատիպ հոդվածներ
«Ունենանք Անկախություն, կունենա՛նք Անկախություն»․ Նիկոլ Փաշինյանը ուղերձով է հանդես եկել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում ուղերձով է հանդես եկել և նշել․ «Սիրելի՛ ժողովուրդ, սիրելի՛ հայրենակիցնե...
Որոշում է կայացվել․ ԱԻՆ խոսնակը՝ «Փեթակ»-ի մուտքի բացման մասին
««Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից հետո` օգոստոսի 14-ից մինչ օրս փակ է Քրիստափորի փողոցի մի հատվածը։...
«Փեթակը չեն թողնում բացել․ մարդիկ հավաքվել են, խնդրում են հստակ պատճառներ հայտնել»․ Սամսոն Գրիգորյան
Գործարար Սամսոն Գրիգորյանը ֆեյսբուքի իր էջում տեղեկացնում է․ «Փեթակը չեն թողնում բացել։ Մարդիկ հավաքվել են, խնդրում են հ...
Ձերբակալվել է Արցախի նախագահի գլխավոր խորհրդական Միքայել Արզումանյանը․ Politik
Քիչ առաջ Արցախից Երևան գալու ճանապարհին ձերբակալվել և բերման է ենթարկվել Արցախի Հանրապետության պաշտպանության նախկին նախա...