
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տուժածների մեջ կան նաև փրկարարներ. ԱԻ նախարարի տեղակալ

«Սուրմալու» առևտրի կենտրոնում բռնկված հրդեհից տուժածների մեջ կան նաև ծխահարված փրկարարներ: Այս մասին հայտնել է ԱԻ նախարարի տեղակալը։
Նշենք, որ այս պահի դրությամբ, պայթյունից տուժածների թիվը հասել է 57-ի, նրանցից 36-ի վիճակը մասնագետները միջին ծանրության են գնահատում: Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացի չունենք, մյուսների վիճակը գնահատվում է բավարար:
55-ից 20-ը ստացել է առաջին օգնությունը ու դուրս գրվել:
Իսկ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում բուժում ստացող 5-ամյա երեխան վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է հիվանդասենյակ: