ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սկսվել է Լաչինի միջանցքի այլընտրանքային ճանապարհի հայկական հատվածի շինարարությունը
Մեկնարկել է Լաչինի միջանցքի այլընտրանքային ճանապարհի հայկական հատվածի շինարարությունը, նշվում է «Լուրեր»-ի ռեպորտաժում։
Շինարարությամբ զբաղվում են միանգամից երեք կապալառու ընկերություններ։ Արդեն 6 օր է՝ հողային աշխատանքներ են իրականացվում։
Ճանապարհն անցնելու է Աղավնո գետի նորակառույց կամրջով մինչև Կոռնիձոր գյուղ։
Մինչ այդ օգոստոսի 25-ից հետո Հայաստանի կապը Լեռնային Ղարաբաղի հետ կապահովվի ֆրունտային ճանապարհով։
Նոր ճանապարհի ընդհանուր երկարությունը կկազմի 11,8 կմ։ Շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև հաջորդ գարուն։