ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տեսակադրերն ապացուցում են` Թուրքիան ռմբակոծել է Սիրիայի խաղաղ բնակչությանը
Նախօրեին Թուրքիան ռմբակոծել է սիրիական Ղամիշլիի մոտ գտնվող մի քանի գյուղ: Այս մասին հայտնում են միջազգային լրատվականները:
Թուրքիան պնդում է, որ հարձակվել է ռազմական դիրքերի վրա, սակայն տեսագրությունների համաձայն՝ վիրավորվել են խաղաղ բնակիչներ։
Հիշեցնենք, որ Էրդողանը հայտարարել էր Սիրիայում ռազմական գործողություն սկսելու մասին: Հաջորդիվ հայտնի դարձավ, որ Ղամիշլիում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով զոհվել էր չորս խաղաղ բնակիչ, այդ թվում՝ երկու երեխա: