ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուսաստանը հետախուզական արբանյակ է արձակել, որը կառուցվել է Իրանի համար. ինչ է հայտնի

Ռուսաստանը Բայկոնուր տիեզերակայանից հետախուզական արբանյակ է արձակել, որը կառուցվել է Իրանի համար։ Ռուսական մամուլի հաղորդագրություններում հայտնված ապարատի անունը Խայամ է, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:
 

Նման արբանյակները հետազոտում են մակերեսը՝ օգտագործելով տարբեր սենսորներ՝ օպտիկական, ինֆրակարմիր, միկրոալիքային, ռադիոլոկացիոն:
Դրանք կարող են օգտագործվել ինչպես քաղաքացիական, այնպես էլ ռազմական նպատակներով։ 

 

Ռուսական մամուլը հայտնում է, որ Խայամը նախագծվել և արտադրվել է Ռոսկոսմոս ձեռնարկություններում։ Մինչ Խայամի արձակումը, Իրանը, ըստ Reuters-ի, ուներ երկու ռազմական արբանյակ՝ Նուր-1-ը, որը արձակվել էր 2020 թվականի ապրիլին (ստույգ տեղեկություններ չկան դրա վիճակի մասին), և Նուր-2-ը՝ ուղեծիր արձակվել 2022 թվականի մարտին։

Քաղաքականություն

Պատահարներ