ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հրապարակվել է Բայդենի «պայքարը» բաճկոնի ու ակնոցի դեմ

C-Span-ը ֆիքսել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի պիջակ հագնելու անհաջող փորձերը Կենտուկի կատարած աշխատանքային այցի ժամանակ:

 

Հրապարակված տեսանյութում ուղղաթիռի դիմաց ամերիկացի առաջնորդը փորձում է ձախ ձեռքը մտցնել բաճկոնի մեջ, սակայն չի կարողանում։ Նրան օգնության է հասել կինը՝ չկարողանալով թաքցնել ժպիտը։


Բայդենի «կռիվն» այսքանով չի ավարտվել՝ մի քանի ակնթարթ անց ԱՄՆ նախագահը չի կարողացել բռնել արևային ակնոցը, որը սահել է նրա քթի վրայից և ընկել գետնին։

 

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հաղթահարել է կորոնավիրուսը, որով վարակվել էր երկու շաբաթ առաջ։

 

Նախագահը գտնվել է ինքնամեկուսացման մեջ և աշխատել Սպիտակ տնից։ Կիրակի օրը ամերիկացի առաջնորդի թեստը բացասական էր երկրորդ օրն անընդմեջ, և բժիշկը թույլ է տվել նրան վերադառնալ լրիվ դրույքով աշխատանքի։

Քաղաքականություն

Պատահարներ