ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ղրիմում պայթյունների հետևանքով տուժածներ կան այդ թվում` 1 երեխա

Ղրիմի Սակի թաղամասում պայթյունների հետևանքով տուժել է հինգ մարդ, այդ թվում՝ մեկ երեխա։ Այս մասին գրում է Readovka-ն։

 

Նշվում է, որ այժմ ոչ Արտակարգ իրավիճակների նախարարությանը, ոչ ոստիկանությանը թույլ չեն տալիս մտնել օդանավակայանի տարածք։ Տեղում աշխատում են զինվորականները։

 

Առողջապահության նախարարությունից հայտնել են, որ  հինգ տուժած, այդ թվում՝ մեկ երեխա, տեղափոխվել են հիվանդանոց, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։  Չորսը ստացել են ամբուլատոր բուժօգնություն։  Վիրահատարանում գտնվող տուժածը միջին ծանրության վիճակում է՝ կրծքավանդակի վերք։

 

Օդանավակայանի հարակից տներից տարհանվել է մոտ 30 մարդ՝ նրանց կացարան կհատկացնեն պանսիոնատներում և հյուրանոցներում։

Քաղաքականություն

Պատահարներ