«Ուզում են Նախիջևանի հետ կապվել Մեղրիով, իսկ մենք ատամ չունենք, որ ցույց տանք». Թաթուլ Հակոբյանի վերլուծությունը

 «Ադրբեջանն այս վերջին գործողություններով մեզանից ուզում է սուվերեն միջանցքք Մեղրիի հատվածում։ Սա է Ադրբեջանի պահանջը, մնացած ամենը, ինչ արվում է հայտարարությունների տեսքով, ընդամենը էֆեկտներն են»,- այսօր՝ ֆեյսբուքյան եթերում անդրադառնալով Արցախում իրավիճակի սրմանը, ասել է լրագրող Թաթուլ Հակոբյանը։ 

«Իրականում պահանջում է, որ մենք տրամադրենք Մեղրի գետի երկայքնով ճանապարհ, որով կարող է առանց որևէ դժվարության կապվել Նախիջևանի հետ։ Այսինքն՝ Ադրբեջանն ասում է՝ եթե դուք ուզում եք կապվել միջանցքով Արցախին, որը վերահսկվում է ռուսների կողմից, ապա մենք էլ պիտի կարողանանք նույն ձևով կապվել Նախիջևանի հետ Մեղրիի տարածքով»,- նշել է նա։

 

Ըստ Հակոբյանի, եթե մենք ոչ ասենք, հզորանալու ենք արդյոք և արդյոք կարողանալու ենք հետևանքների համար պատասպանատվություն ստանձնել: Հայաստանը ատամ չունի, որ ցույց տա: Հիմա չունի ու դաշնակից էլ չունի:

 

Տեսանյութն` այստեղ

Քաղաքականություն