
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ` վիրավոր զինծառայողներից. Արցախի թեմի առաջնորդը գնացել է հոսպիտալ

Այսօր Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը ՊԲ ավագ գնդերեց Տեր Վարդան քահանա Ներսիսյանի, առողջապահության ոլորտի հոգևոր պատասխանատու Տեր Անդրեաս քահանա Թավադյանի հետ այցելեց Ստեփանակերտի կենտրոնական հոսպիտալ: Այս մասին հայտնել են ՀԱԵ Արցախի թեմից:
Աղբյուրի հաղորմամբ՝ Սրբազան Հորը դիմավորել է հոսպիտալի պետ փոխգնդապետ Հ. Գրիգորյանը և նրա ուղեկցությամբ միասին այցելեցին բուժում ստացող վիրավոր զինծառայողներին:
Սրբազան Հայրը աղոթեց նրանց առողջության համար, մաղթեց շուտափույթ ապաքինում, նաև շնորհակալություն հայտնեց բուժաշխատողներին՝ նվիրյալ ծառայության համար: Սրբազան Հայրը վիրավոր զինծառայողներին փոխանցեց նաև Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությունն ու բարեմաղթանքները: