ՏԵՍԱՆՅՈՒԹ. Չինաստանը զորք ու տեխնիկա է կուտակում Թայվանի հարևանությամբ
Չինաստանը լրացուցիչ զորքր է ուղարկում երկրի արևելք: Այս մասին գրել է ANNA news-ը և կից հրապարակել տեսանյութ: Կադրերում երևում են Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակի զորքերն ու զրահամեքենաները, որոնք գնում են Թայվանին մոտ գտնվող Սյամեն քաղաք:
Հիշեցնենք, որ այսօր նախատեսվում է ԱՄՆ-ի Կոնգրեսի ստորին պալատի խոսնակի այցը Թայվան: Այս այցը կարող է վերջին 25 տարվա ընթացքում ամերիկյան քաղաքական գործչի մակարդակով առաջին այցը դառնալ: Պեկինը բազմիցս զգուշացրել է ամերիկյան կողմին, որ եթե այցը տեղի ունենա, ապա դա անհետևանք չի մնա, և Չինաստանը կոշտ միջոցներ կձեռնարկի: Վաշինգտոնը կարծում է, որ Պեկինը կարող է անգամ հրթիռների արձակում կամ զորավարժություններ անցկացնել: