ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զանգվածային ծեծկռտուք` Բաթումիի ռեստորաններից մեկում. պատճառը հայտնի է

 Վրաստանի ներքին գործերի նախարարությունը քրեական գործ է հարուցել հուլիսի 30-ին Բաթումիի ռեստորաններից մեկում տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքի փաստով, հայտնում է Parvana TV-ն։ 

Հետաքննության տվյալներով՝ երիտասարդների երկու խումբ նախապես պայմանավորվել է, որ երաժշտությունը չեն միացնելու, քանի որ այդ օրը երկրում սուգ էր հայտարարված: Սակայն նրանցից մեկը ալկոհոլ օգտագործելուց հետո, այնուամենայնիվ, դրժել է խոստումը։ Դրա հետևանքով այցելուների միջև տեղի է ունեցել վիճահարություն, որը վերաճել է ծեծկռտուքի։ 

Նախաքննությունը շարունակվում է «խուլիգանություն» հոդվածով։ 

Վրաստանում շաբաթ սգո օր է հայտարարվել այն բանից հետո, երբ Գուդաուրիում ընկած պարապլաներայիններին օգնելու փորձ կատարած փրկարարական ուղղաթիռը վթարի է ենթարկվել, ինչի հետևանքով զոհվել է 9 մարդ։

Քաղաքականություն