ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարչապետը մեքենայից իջավ, լսեց ցուցարարին ու զանգեց Գնել Սանոսյանին
Այսօրվանից ուժի մեջ է մտել նոր կարգավորումը, ըստ որի գազով լիցքավորվող մեքենաները կարող են լիցքավորվել, եթե նրանց գազաբալոններն անցնեն համապատասխան ստուգում և ստանան վկայագիր: Սա մեծ դժգոհություն է հարուցել հատկապես մարզերում, որտեղ գյուղացիների բեռնատարները, ներգրավված են գյուղատնտեսական աշխատանքներում: Այսօր մի խումբ վարորդներ փակել էին Ստեփանավան- Վանաձոր ավտոճանապարհը՝ իմանալով, որ այդտեղով անցնելու է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը:
Սկզբնաղբյուր՝ «Ազատություն» |