ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱՄՆ պետքարտուղարը հայտնել է, թե որ դեպքում ԱՄՆ-ն կքննարկի միջուկային զենքի կիրառումը
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ՄԱԿ-ում ելույթ է ունեցել միջուկային զենքի տարածման վերաբերյալ:
«Մեր պահեստներում միջուկային զենքի թիվն այժմ գրեթե 90%-ով պակաս է, քան 1967-ի պիկին»,- ասել է նա:
Իր խոսքով՝ ԱՄՆ նախագահ Բայդենը, միջուկային զենք ունեցող այլ պետությունների ղեկավարները, Չինաստանը, Ֆրանսիան, Ռուսաստանը, Միացյալ Թագավորությունը հաստատել են «միջուկային պատերազմը հնարավոր չէ հաղթել և երբեք չպետք է տեղի ունենա» սկզբունքը։
«ԱՄՆ-ը կքննարկի միայն ծայրահեղ պայմաններում միջուկային զենքի կիրառումը` ԱՄՆ-ի, նրա դաշնակիցների և գործընկերների կենսական շահերը պաշտպանելու համար»: