ՏԵՍԱՆՅՈՒԹ. Չինաստանը պատճառ չունի Փելոսիի այցը Թայվան օգտագործել որպես ագրեսիայի պատրվակ. Պենտագոնի խոսնակ

ԱՄՆ-ը չի աջակցում Թայվանի անկախությանը: Այս մասին Սպիտակ տանը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին։ 

Նա հավելել է, որ պատճառ չկա, որ Չինաստանը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ղեկավար Նենսի Փելոսիի այցը Թայվան օգտագործի որպես ագրեսիայի պատրվակ, բայց եթե դա արվի, պատասխանատվությունը կլինի Պեկինի վրա։ 

Քիրբին հավելել է, որ Փելոսին դեռ չի հաստատել Թայվան մեկնելու որևէ ծրագիր, սակայն նա իրավունք ունի դա անել, եթե ցանկանում է։

Քաղաքականություն