ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հեղեղումներ` Չինաստանում. հարյուր հազարավոր մարդիկ են տուժել

 Չինաստանի հյուսիսարևելյան Լյաոնին նահանգում հորդառատ անձրևները և դրանց հետեւանքով առաջացած ջրհեղեղները ազդել են հարյուր հազարավոր մարդկանց կյանքի վրա, հայտնում է Xinhua լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին։ 

Տուժել է նաեւ մոտ 1600 հեկտար ցանքատարածություն, ըստ Մարզային հեղեղումների և երաշտի դեմ պայքարի շտաբի: Ուղղակի տնտեսական վնասը գերազանցել է մոտ 1,9 միլիոն դոլարը: 

Լիաոնինգ նահանգի 13 միջին և 17 փոքր ջրամբարներում ջրի մակարդակը գերազանցել է կրիտիկականը։ 

Հինգշաբթիից շաբաթ տեղացած հորդառատ անձրեւների պատճառով նահանգում տարհանվել է գրեթե 80 հազար մարդ։

Քաղաքականություն