ՏԵՍԱՆՅՈՒԹ. «12 ժամ սպասելուց հետո անձնագիրս վերցրին, մուտքս` մերժեցին». Սյունե Աբրահամյան
ՀՅԴ երիտասարդական կազմակերպության Նիրդելանդահայ անդամ Սյունե Աբրահամյանի մուտքն արգելվել է Հայաստան: Սյունեն ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ իրեն 12 ժամ առանց որեւէ բացատրության օդանավակայանում պահելուց հետո հայտնել են, որ ինքը անցանկալի անձ է և պետք է վերադառնա Նիդերլանդներ:
«Երեկ գիշեր հասա Հայաստան Զվարթնոց Օդանավակայան, որպեսզի մասնակցեմ ՀՅԴ Երիտասարդականի ARF Youth Office կողմից կազմակերպված կամավորական ճամբարներին Սյունիքում: Ինձ 12 ժամ առանց որևէ բացատրության պահելուց հետո, տեղեկացրեցին, որ հայրենիք մուտք չեմ կարող գործել` անցանկալի անձ եմ և պետք է վերադառնամ Նիդերլանդներ»,- գրել է Սյունեն իր ֆեյսբուքյան էջում:
Այս առնչությամբ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Քրիստինե Վարդանյանը գրել է, որ աշխարհում միայն Ադրբեջանն ու Նիկոլի կառավարությունը ունի հայերի սև ցուցակ:
«Աշխարհում միայն Ադրբեջանն ու Նիկոլի կառավարությունը ունի հայերի սև ցուցակ
Տպավորություն է, որ նոյեմբերի 9-ի չհայտարարաված, բայց ստորագրված պայմաններից մեկն էլ այն է, որ Հայաստանը մարդու իրավունքների խախտումների քանակով պետք է գերազանցի Ադրբեջանին։
Երևի «կիրթ ու կառոցողական» գործընկերոջ հետ հանդիպումների ժամանակ երկու բռնապետերով նույնականացնում են հայերիս սև ցուցակները։
Իսկ իրականությունն այն է, որ մեր դեմ հայտարարված պատերազմը նոյեմբերի 9-ին չի ավարտվել ու կապ չունի մենք քանի անգամ ենք սպիտակ դրոշ բարձրացրել։
ՈՒրեմն չկա ընտրություն «խաղաղության և պատերազմի» միջև, իրական ընտրությունը հաստատ ոչնչացման կամ դիմադրության մեջ է»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ ավելի վաղ արգելվել էր ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Մուրադ Փափազյանի մուտքը Հայաստան: