ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Յակուտիայում կարծել են, որ կարողացել են մարել անտառային հրդեհը, սակայն ավելի ուշ այն ուժգնացել է

Յակուտիայի Միրնինսկի շրջանի Արիլահ գյուղի մոտակայքում բռնկված անտառային հրդեհը, որի հետևանքով 3 տուն է այրվել, մեկուսացվել է։ Այսօր այս մասին հայտնել Է հանրապետության օպերատիվ շտաբը:

 

Ավելի վաղ ՌԴ ԱԻՆ-ից հայտնել էին, որ հրդեհը սկսվել է հուլիսի 27-ին գյուղից 4 կմ հեռավորության վրա:

Ուժեղ քամու պատճառով կրակն արագ տարածվել է, և մի քանի ժամ անց հասել հենց բնակավայրին։

 

Փրկարարներին հաջողվել է մարել Արիլահ գյուղում բռնկված հրդեհը։ Զոհեր և տուժածներ չկան:

Սակայն ավելի ուշ անտառային հրդեհը վերսկսվել է, բնակիչներին հայտնել են տարհանման մասին։

 

Նշվում էր, որ հրդեհի պատճառով տարհանում է հայտարարվել միայն Արիլահից դուրս գալ ցանկացողների համար։ Հուլիսի 28-ին Յակուտիայի Միրնինսկի շրջանի տարածքում արտակարգ դրություն էր հայտարարվել:

 

Գերատեսչության տեղեկատվության համաձայն՝ հանրապետության տարածքում ընդհանուր առմամբ գրանցվել է 101 անտառային հրդեհ՝ ավելի քան 109 հեկտար մակերեսով։

 

Անտառային հրդեհների մարմանը ներգրավված է 1044 մարդ, 82 միավոր տեխնիկա:

Քաղաքականություն