ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռուսաստանում հերթական ահաբեկչությունն է կանխվել․ ի՞նչ էին ծրագրել ահաբեկիչները
Անվտանգության դաշնային ծառայությունը Լիպեցկում ահաբեկչություն է կանխել, որը ծրագրել էին «Աջ սեկտորի»-ի ներկայացուցիչները, փոխանցում է Ռիա Նովոստին։
Հաղորդագրության համաձայն` Լիպեցկի մարզի Գարիցի գյուղում ձերբակալվել են Ուկրաինայի երեք քաղաքացիներ, որոնք ընդգրկված են Ուկրաինայի անվտանգության ծառայության հովանու ներքո գործող «Աջ սեկտորի» կողմից ստեղծված դիվերսիոն-հետախուզական խմբի կազմում։
Հատուկ ծառայությունների տվյալներով՝ նրանք Ռուսաստան են մեկնել Լիպեցկի տրանսպորտային ենթակառուցվածքի օբյեկտներից մեկում մեծ հզորության ինքնաշեն պայթուցիկ սարք գործարկելու համար:
Ձերբակալվածների նկատմամբ քրեական գործեր են հարուցվել ահաբեկչության նախապատրաստման, ծայրահեղական կազմակերպությանն անդամակցելու եւ պայթուցիկ նյութերի ապօրինի պահպանման հոդվածներով: