ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիդեռլանդներում ցուցարարները սկսել են խորոված անել մայրուղու վրա՝ արգելափակելով երթևեկությունը
Հոլանդացի ցուցարարները խորոված են կազմակերպել հենց մայրուղու վրա՝ ամբողջությամբ արգելափակելով մայրուղու երթեւեկությունը, գրոում է Readovka-ն:
Նշվում է, որ Նիդեռլանդներից մի խումբ ֆերմերներ փակել են Վիրդեն համայնքը և Էնշեդե քաղաքը միացնող մայրուղին: Ի պատասխան ճանապարհը ազատելու ոստիկանության խնդրանքին՝ ցուցարարները որոշել են միս ու բանջարեղեն խորովել և ուտել հենց մայրուղու վրա։
Ֆերմերներն ասում են, որ շուտով իրենց պետք է նկատեն ավելի շատ ցուցարարներ:
Նախկինում հոլանդացի ֆերմերները, որոնք դեմ էին կառավարության քաղաքականությանը, խոտով փակել էին կենտրոնական և արևելյան Նիդեռլանդների մի քանի մայրուղիներ և ճանապարհներ, գոմաղբ և աղբ թափել մայրուղիներում և խարույկ վառել մայրուղու երկայնքով: