ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Յակուտիայում հարյուրից ավելի եղջերու է սատկել անհայտ հիվանդությունից
Անհանգստացնող լուրեր են ստացվել Յակուտիայի Ալդան շրջանի հյուսիսային եղջերուների ֆերմաներից: Ilken-ի լրագրողին հայտնել են, որ հարյուրից ավելի ընտանի եղջերու է սատկել անհայտ հիվանդությունից։
Մասնագետները կասկածում են, որ էնցեֆալիտիկ տիզը կարող է լինել հիվանդության կրողը։ Արդեն կատարված հետազոտության արդյունքները հայտնի կդառնան մեկ շաբաթվա ընթացքում։