ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Նորմալ է թիթեղյա տարաների նորովի օգտագործումը, արտադրանքն էլ` տեղական է». ինչ են ասում ընկերությունն ու ՍԱՏՄ-ն

 Համացանցում տեսանյութեր են տարածվում, որում քաղաքացիները պոկում են տեղական հյութի թիթեղյա տարրաների պիտակները և բացահայտում, որ պիտակի տակ այլ արտադրանքի մակնշում է: 

 

Аuroranews.am-ը կապ հաստատեց «Յան» հյութերն արտադրող ընկերության ղեկավարության հետ: Ընկերությունից մեզ հետ զրույցումն նշեցին, որ տարրաներում բացառապես տեղական արտադրանք է, իսկ ինչ վերաբերում է թիթեղյա տարրային, նշեց, որ միջազգային բիզնեսում նորմալ է գնել ու օգտագործել ոչ միայն նոր, այլ նաև պատրաստի տարրաներ: 

 

Կապ հաստատեցինք սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անուշ Հարությունյանի հետ:

Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, որ այստեղ առկա է մակնշման խախտում: ՍԱՏՄ-ն արդեն հայտնաբերել, տուգանվել է տնտեսավարողին։ Ինչ վերաբերում է պարունակությանը` այն նորմալ է, անվտանգ:

 

Տնտեսագետ Սուրեն Պարսյանն էլ Auroranews.am-ի հետ զրույցում ասաց, որ խնդիր կլիներ, եթե սննդամթերքի, արտադրանքի պիտակը ու մակնշումը մոլորեցներ սպառողին: Օրինակ վնասված լիներ և երևար երկու տարբեր պիտակներ: 

 

«Բիզնեսում կարող են լինել դեպքեր, որ, տեխնիկական հանգամանքներով պայմանավորված, ընկերությունը գտնի, ներկրի մատչելի խմբաքանակ, տվյալ դեպքում տարրաներ, պիտակավորի ու իրացնի: Այստեղ գործ ունի անելու արդեն ՍԱՏՄ տեսչական մարմինը»,- մասնավորապես նշեց Պարսյանը:

 

Ամփոփելով, ստացվում է, որ թիթեղյա տարաների պարունակությունը անվտանգ է, հյութը` տեղական, տեսչական մարմինը հայտնաբերել է խնդիրն ու տուգանել արտադրողին: Մասնագետներն էլ նշում են, որ միջազգային բիզնեսում սա նորմալ պրակտիկա է:

 

Քաղաքականություն