ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոսկվայում տղամարդը հարձակվել է կնոջ վրա, քաշել մազերն ու շրջել երեխայի մանկասայլակը
Մոսկվայում ոչ ադեկվատ տղամարդը հարձակվել է կնոջ վրա, ով զբոսնում էր երեխայի հետ: Հարձակվողը քաշել է կնոջ մազերից, հրել նրան, գցել ասֆալտին և շրջել մանկասայլակը` փորձելով տանել երեխային։ Տարածքով անցնող տղամարդիկ փորձել են հանգստացնել նրան: Այս մասին հայտնում է Readovka-ն:
Լրատվականի հետ զրույցում մի կին ասել է, որ տղամարդը հաճախ է զբոսնում այգում, բայց թողնում է ոչ ադեկվատ մարդու տպավորություն, ով «տարօրինակ է նայում բոլորին»։ Բացի այդ, դեռևս հայտնի չէ՝ հարձակվողը կապ ունի՞ երեխայի և այն կնոջ հետ, ում վրա հարձակվել է, թե ոչ:
Մանրամասները` տեսանյութում: