ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաշկիրիայում երիտասարդը գողացել է ճանապարհային գլանակը` «каток»֊ը, աղջկա հետ զբոսնելու համար
Բաշկիրիայում երիտասարդ տղան ավտոկայանատեղում տեսնելով ճանապարհային գլանակը որոշել է ընկերուհու հետ զբոսնել դրանով։
Կադրերում երևում է, թե ինչպես է երիտասարդը երկու աղջիկների հետ քայլում փողոցով։ Ինչ-որ պահի նա տեսել է կայանված ճանապարհային գլանակը, նստել վարորդի նստատեղիին և հրավիրել աղջիկներից մեկին։ Այնուհետև նա գործի է դնում է ավտոմեքենան և բախվում եզրաքարին։
Որոշ ժամանակ անց ճանապարհային գլանակը սկսում է շարժվել՝ առանց վարորդի։ Ապա տղան դեպքի վայրից դիմում է փախուստի։ Ոստիկանությունն այժմ հետաքննում է միջադեպը։