ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բաղդադում ցուցարարները ներխուժել են խորհրդարանի շենք
Իրաքի մայրաքաղաք Բաղդադում ցուցարարները ներխուժել են խորհրդարանի շենք, գրում է Kp.ru-ն:
Նրանք, ովքեր դեմ էին Մուհամմադ ալ-Սուդանիի վարչապետ նշանակմանը, ճեղքել են ոստիկանական պատնեշները և կարողացել են մտնել Բաղդադի հատուկ պահպանվող «Կանաչ գոտի», որտեղ գտնվում է կառավարական թաղամասը։
Իրաքի ներկայիս վարչապետ Մուստաֆա ալ-Քազեմին ցուցարարներին կոչ է արել անհապաղ լքել խորհրդարանի շենքը։