Բորելը դժգոհել է, որ արևմտյան մամուլում ինքն ավելի քիչ հայտնի է, քան Լավրովը

Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը դժգոհել է, որ արևմտյան մամուլում ինքն ավելի քիչ հայտնի է, քան Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:

 

«Լավրովը գնում է Աֆրիկա, որպեսզի փորձի աֆրիկացիներին համոզել, որ եվրոպական պատժամիջոցներն են մեղավոր ամեն ինչի համար, ինչ տեղի է ունենում: Եվ դա կրկնում է ամբողջ արևմտյան մամուլը: Ես գնում եմ Աֆրիկա՝ հակառակն ասելու, որ պատժամիջոցները կապ չունեն»,- ասել է Բորելը Cadena SER ռադիոկայանին տված հարցազրույցում։

 

Բորելը նշել է, որ «թշնամուն լսելու» միտում կա։ Նա նաև կոչ է արել կրկնապատկել ջանքերը՝ հակազդելու ռուսական տեղեկատվության տարածմանը, որը նա համարում է սուտ։