ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իսկական ջրհեղեղ Հնդկաստանում. հեղեղվել են հիվանդանոցները, շուկաները. բանանի բերքի մի մասը ոչնչացվել է
Հնդկաստանի արևմտյան հատվածում տեղատարափ անձրևները հեղեղել են երկաթուղային կայարանը, հիվանդանոցները, շուկաները և կառավարական շենքերը:
Դպրոցները դադարեցրել են դասերը:
Տարերքները ոչնչացրել են բանանի բերքի մի մասը, ինչի պատճառով դրանց գները եռապատկվել են, գրում են տեղական լրատվամիջոցները։