ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հաղորդավարն ուշագնաց է եղել Լիզ Թրասի հերթական հիմարությունից հետո. Զախարովան՝ ընդհատված հեռուստաբանավեճի մասին
ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան մեկնաբանել է Մեծ Բրիտանիայի վարչապետի թեկնածուների հեռուստաբանավեճի անսպասելի ընդհատման հետ կապված իրավիճակը: Այս մասին գրում է Известия-ն:
«Միայն առավոտյան գործընկերոջս հետ քննարկում էինք, թե ինչ հրեշավոր անհեթեթություններ են անում Ռուսաստանի մասին Մեծ Բրիտանիայի վարչապետի թեկնածուների կողմից «բանավեճում»։ Վիճում էինք՝ դա նորամուծությո՞ւն է, թե՞ անգլիական ավանդույթ»,- հայտնել է Զախարովան՝ նշելով, որ հեռուստաբանավեճի ժամանակ հաղորդավարը ուշագնաց է եղել վարչապետի թեկնածու Լիզ Թրասի «հերթական ապշեցուցիչ հիմարությունից հետո»:
«Ոչ մի ռեժիսոր չէր կարող ավելի լավ կուլմինացիա մտածել»,- գրել է Զախարովան։
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնի համար հեռուստաբանավեճն ընդհատվել է ստուդիայում աղմուկի պատճառով։
Երբ ԱԳ նախարար Լիզ Թրասը սկսել է պատասխանել Ռուսաստանի մասին հարցին, ստուդիայում աղմուկ է լսվել։
«Եթե նա (Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը) հաջողության հասնի Ուկրաինայում, նա դրանով կանգ չի առնի։ Նա մարտահրավեր է նետելու ազատությանը և ժողովրդավարությանը»,- իր ելույթի ընդհատումից առաջ հասցրել է ասել արտգործնախարարը։
Հաջորդը Թրասն ասել է «Աստված իմ», որից հետո հեռարձակումն ընդհատվել է։