ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գելենջիկի կենտրոնը հեղեղվել է․ մարդիկ փողոցն ինքնուրույն չեն կարողանում անցնել

Գիշերային անձրևից հետո ՌԴ-ում Գելենջիկի կենտրոնը հեղեղվել  է, ինչի հետևանքով  հետիոտները չեն կարողացել ինքնուրույն անցնել ճանապարհը։ 

 

Ինչպես փոխանցում են ռուսական լրատվամիջոցները գիշերն ու վաղ առավոտյան առատ անձրևներ են եղել, որից հետո քաղաքի կենտրոնը ամբողջությամբ հեղեղվել է։ 

 

Նշվում է նաև, որ  Գելենջիկի բնակիչները պտտահողմ են նկատել, որը  քիչ անց անհետացել է։ 

Հաղորդվում է, որ երկրում եղանակի կանխատեսումները հիասթափեցնող են՝ անձրևներն ու ամպրոպները չեն դադարի մի քանի օր։ 

Քաղաքականություն